Դեկտեմբերի 1-ին դուրս կբերվի Սուրբ գեղարդը

Դեկտեմբերի 1-ին դուրս կբերվի Սուրբ գեղարդը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ գեղարդը: Հայ Առաքելական եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի նշվելու է դեկտեմբերի 1-ին:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ գեղարդը:

Սուրբ պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:

Առաքյալների տոնը Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ գեղարդի ուխտի օր:

«Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և ստանալու հրաշագործ Սուրբ գեղարդից բաշխվող օրհնությունը»,-ասվում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարության մեջ: :

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---