Հարությունյան. Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր քարոզարշավին՝ ինքն իրեն գործուղելով մարզեր

Հարությունյան. Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր քարոզարշավին՝ ինքն իրեն գործուղելով մարզեր

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2013 թվականի մի հրամանագիր, որով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ղեկավարությունը պետք է մասնակցեր նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավին։

«Սերժ Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր նախագահական քարոզարշավին՝ հրամանով ինքն իրեն գործուղելով մարզեր, դեռ չեմ պարզել՝ գումար ստացել են, թե՝ ոչ։ Նաև հիշենք, թե ով էր կրթության և գիտության նախարարը», - գրել է Հարությունյանը։

2013-ին ՀՀո-ւմ նախագահական ընտրություններ են անցկացվել, հաղթել էր այն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---