Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հարցի դիտարկումը ընդգրկված է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Բյուրոյի նիստի ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի իրադրության մասին արտահերթ հարցը ներառել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, չբացառելով, որ քննարկումների արդյունքում կարող է առաջարկվել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից ԵԽԽՎ-ում:



Նիստին Ստրասբուրգ Հայաստանի պատվիրակությունը մեկնել է «ողջ կազմով»` 8 պատգամավոր: Քննարկումներին մասնակցելու համար ադրեն գրանցվել են ինչպես Դավիթ Հարությունյանը, այնպես եւ Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, հաղորդում է Regnum-ը:



Ավելի վաղ առաջարկվում էր դիտարկել այս հարցը, սակայն միայն այն դեպքում, եթե համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն հունիսի 16-17 լինելով Հայաստանում, բավարար չհամարեն Վեհաժողովի ներկայացրած պահանջների կատարումը Հայաստանի իշխանությունների կողմից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---