Զախարովա. Բակո Սահակյանի այցը Մոսկվա չի հակասում ՌԴ օրենքներին ու միջնորդական առաքելությանը

Զախարովա. Բակո Սահակյանի այցը Մոսկվա չի հակասում ՌԴ օրենքներին ու միջնորդական առաքելությանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի Մոսկվա կատարած այցին, հայտարարել է, որ այցը եղել է մասնավոր, իսկ Ադրբեջանի բողոքն անհիմն է: Զախարովան անդրադարձել է այցին ճեպազրույցում՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:

Նա հավելել է, որ այցը չի հակասում ոչ ՌԴ օրենսդրությանը, ոչ միջազգային պայմանավորվածություններին, ոչ էլ Մոսկվայի միջնորդական առաքելությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Այս այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան մասնավոր: Այցի կարգավիճակն ակնհայտ է: Այն չի հակասում ոչ ՌԴ օրենսդրությանը, ոչ միջազգային պայմանավորվածություններին, ոչ էլ Մոսկվայի միջնորդական առաքելությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ուստի ադրբեջանական կողմի վերջին հայտարարության մեջ ՌԴ-ին ուղղված բողոքը, մեր տեսակետից, անհիմն է»,-ասել է Զախարովան:

Նոյեմբերի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել է հայ համայնքի հետ: Ադրբեջանը հայտարարել էր, թե Սահակյանի այցի թույլտվությունը խաթարում է բանակցային գործընթացն առաջ տանելու ջանքերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---