Արամ Սարգսյան. Բազմակուսակցական ԱԺ-ն բխում է անգամ ՔՊ-ի ու Փաշինյանի շահերից

Արամ Սարգսյան. Բազմակուսակցական ԱԺ-ն բխում է անգամ ՔՊ-ի ու Փաշինյանի շահերից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը պետք է լինի բազմակուսակցական։ Այդ մասին հայտարարել է «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ դա բխում է պետության շահերից, անգամ «Քաղաքացիական պայմանագրի ու Նիկոլ Փաշինյանի շահերից»:

«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածուները քարոզարշավ են իրականացնում Երևանում։

Նա նշել է, որ եթե ուզում են Ազգային ժողովում լսել անկեղծ խոսք, մոտեցում, տարբերվող տեսակետ, պետք է քաղաքացիներն իրենց ձայնը տան «Մենք» դաշինքին, հայտնում է Panorama.am-ը:

«Բազմաթիվ հարցեր կան մեր երկրում, որոնք լուծում են պահանջում։ Այնպես չէ, որ այն, ինչ անում է գործող իշխանությունը, միանշանակ ճիշտ է անում։ Նիկոլ Փաշինյանին օգնել, չի նշանակում նրան գովել։ Այդ տարբերակը վատթարագույնն է։ Իրեն գովողներ կողքից շատ-շատ են։ Պետք են մարդիկ, ովքեր սրտացավորեն կասեն թերությունները, կօգնեն կադրային, արտաքին քաղաքականության հարցում, կասեն տեսակետներ, որոնք տարբերվում են դաշտում եղած տեսակետներից, թե պետությունը, թե գործող իշխանություն այլընտրանքն կունենան»,- ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ «Մենք» դաշինքն իր ծրագրում հստակ գրել է, որ եվրոպական արժեքներ է կրում։

«Չենք տեսնում, որ մեր զարգացումը պետք է լինի Բելառուսի, Ղազախստանի նման, ուզում ենք մեր երկրում ժողովրդավարությունը լինի այնպեսին, ինչպիսին արևմտյան զարգացած երկրներում է, մեր երկրի իշխանավորները նույնչափ պատասխանատու լինեն օրենքի առաջ, ինչպես արևմտյան երկրներում։ Մեր տեղն այնտեղ է, մենք իրենց նման ենք»,- ընդգծել է պատգամավորության թեկնածուն։

Սարգսյանն ասել է, որ երկրում աղքատության, աշխատատեղերի խնդիրը լուծելու համար պետք է օգտագործել բնական ռեսուրսները։«Հանքահումքային ռեսուրսները պետք է ամբողջությամբ օգտագործել։ Հասկանում եմ, որ բնությունը շատ լավ բան է, ծառն ու ծաղիկը շատ կարևոր են, բայց ամենակարևորները սահմանին կանգնած մեր զինվորն է, իրենք պետք է ապահով լինեն, ապահովված լինեն տեխնիկական ու անվտանգության միջոցներով, ինժեներական կառույցներով, դրա համար գումար է պետք»,- նշել է Սարգսյանը։

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---