4 նամականիշով գեղաթերթիկ՝ «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակ» թեմայով![]() 30 նոյեմբերի 2018 - 16:51 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել է և շրջանառության մեջ դրվել չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային: Չորս նամականիշով գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 15 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներՎահե Մուրադյանը: Նամականիշի չափսերն են` 30,0 x 30,0 մմ, գեղաթերթիկի չափսերը՝ 110,0 x 70,0 մմ: Չորս նամականիշով գեղաթերթիկի ընդհանուր անվանական արժեքը 1450 դրամ է: Նամականիշերի պատկերները ներկայացված են ըստ ժամանակագրության:Նամականիշերի վրա պատկերված են Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: Գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը: ![]() ![]() ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |