Սորոսի չկերած հաց-պանիրն ու 300 կգ մանդարինը․ Քարոզարշավ, օր 5

Սորոսի չկերած հաց-պանիրն ու 300 կգ մանդարինը․ Քարոզարշավ, օր 5

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հինգերորդ օրը, նախընտրական տրամադրությունները համեմատաբար մեղմ էին: Քարոզարշավը շարունակվեց ՀՀ բոլոր բնակավայրերում, սոցիալական ցանցերում և մեդիայում: PanARMENIAN.Net ն ամփոփում է հինգերորդ օրը:

ՀՀԿ 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը Փաշինյանին սադրիչ էր անվանում ԼՂ հարցում դիրքորոշման համար ու կանչում բանավեճի։

Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Շարմազանովը, քննադատում էր Փաշինյանին համարյա նույն կոնտեքստում՝ Լոռու մարզի ցուցանակի մոտ կանգնած։

Իսկ Փաշինյանն անակնկալ աջակցություն ստացավ Արցախից․ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր լիակատար աջակցությունը հայտնեց «Իմ Քայլի» թեկնածուին ու համոզմունք հայտնեց, որ ընտրություններից հետո կապը Հայաստանի հետ ամրանալու է։

Գագիկ Ծառուկյանը խոստանում էր եղեգնաձորցիներին երիտասարդ ընտանիքների համար բնակարաններ կառուցել։

Իսկ մնացած ընտրողներին՝ խոստանում գալ հեռուստաբավավեճի, եթե եթե Փաշինյանն էլ գա։

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մեղադրում էր Աշոտյանին ռեկտորներին անցած ընտրություններին ներգրավելու մեջ։

Արմեն Աշոտյանն էլ բողոքում էր Տիգրան Մուկուչյանից, պնդելով, որ վերջինս գործ չի անում, ապօրինի տեղադրված նախընտրական գովազդին չի հետևում։

ՔՈ-ն խոստովանեց՝ 300 կգ-ից ավել մանդարին է բաժանել։

Դե իսկ ինքը Փաշինյանը, ինչպես միշտ, այցելեց մի քանի քաղաք ու մի շարք աղմկոտ հայտարարություններ արեց․ հայտարարեց, որ հին իշխանությունները պիտի քացարանով անցնեն՝ նոր «ծակերից դուրս գան», պնդեց, որ Սորոսը շատ հաց ու պանիր պիտի ուտի հայկական հեղափոխությանը հասնելու համար, իսկ Նաիրա Զոհրաբյանին խոստացով, որ բոկլոր ներդրումներն, այդ թվում՝ Ծառուկյանինը, պաշտպանված են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---