«Եվրատեսիլ 2019»-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնի է (վիդեո)

«Եվրատեսիլ 2019»-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնի է

PanARMENIAN.Net - Առաջին ալիքի «Լավ երեկո» հեռուստաշոուի ընթացքում Արամ MP3-ն և Գարիկ Պապոյանը հայտարարել են, որ Սրբուկը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը տեղեկացրել է, որ այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշում է կայացրել անցկացնել ներքին ընտրություն։

«Մեր մասնակցի ընտրության որոշումը միաձայն է եղել: Հարկ եմ համարում նշել նաև, որ մրցույթի երկրպագուներից շատերը հենց նրան էին ուզում տեսնել եվրատեսիլյան բեմում: Վստահ եմ, որ Սրբուկի ինքնատիպ կերպարը կտպավորի միջազգային հանրությանը», - ասել է նա։

Սրբուկը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, այդ թվում Ուկրաինական The Voice նախագծին, որտեղ հասել է եզրափակիչ փուլ:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մրցույթի պայմանները հետևյալն են՝ երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, երգը պետք հրապարակված չլինի մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 1-ը, երգը չի կարող որևէ կազմակերպության քարոզ կամ արտադրանքի գովազդ լինել, երգը կարող է լինել ցանկացած ժանրի, խոսքերը (առկայության դեպքում) ՝ հայերեն կամ անգլերեն, երգի խոսքերում (առկայության դեպքում) չպետք է լինի քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կկայանա գարնանը: Այն կանցկացվի «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող երկրում՝ Իսրայելում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---