Ադրբեջանը վտանգի տակ է դնում Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - «Խիստ դատապարտելի են քաղաքացիական բնակչության դեմ ոտնձգությունները, անմեղ մարդկանց սպանությունները եւ ընդհանրապես, իրավիճակի սրմանն ուղղված ադրբեջանական կողմի քայլերը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով հունիսի 18-ի միջադեպերը հայ -ադրբեջանական սահմանին, ինչի արդյունքում զոհվել է Չինարի գյուղի երկու բնակիչ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, մարտի սկզբին ԼՂ Մարտակերտի շրջանի միջադեպը, ս.թ. ապրիլից Հայաստանի չորս քաղաքացիներին վերադարձնելուց հրաժարվելը, Տավուշի մարզում հայ զինվորականի սպանությունը եւ հունիսի 18-ին Չինարի գյուղի երկու բնակիչների սպանությունը վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:



«Հարց է ծագում, միգուցե դա՞ է ադրբեջանական կողմի նպատակը` նոր խոչընդոտներ ստեղծել բանակցությունների շարունակման համար», հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, դրա վկայությունն է նաեւ Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպությունների հնչեցրած պահանջը` դադարեցնելու բանակցային գործընթացը: «Հայտնի է, թե այդ կազմակերպությունների գործունեությունը որտեղից է ուղղորդվում: Ամեն դեպքում, այդ քայլերը մտահոգիչ են եւ դատապարտելի»,- ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը:



Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Տավուշի մարզի Չինար գյուղի մոտ ադրբեջանական դիրքերից գնդակոծության արդյունքում սպանվել են գյուղի երկու բնակիչ` Լեւոն Պետրոսյանն ու Ռաֆիկ Սողոյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---