24 հունիսի 2008 - 14:23 AMT
ԱՄՆ-ն կարող է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Իրանում
ԱՄՆ-ն քննարկում է Իրանում «շահերի սեկցիա» բացելու հնարավորությունը, որի վրա կդրվեն նաեւ դիվանագիտական ներկայացուցչության մի շարք գործառույթներ: Ինչպես գրում է The Washington Post-ը հղում անելով he Associated Press-ի վրա, Ջորջ Բուշի վարչակազմը վճռեց գնալ այդ քայլին ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա բացակայությունից հետո: Ներկայացուցչությունը կկատարի այն նույն գործառույթները, ինչ ամերիկյան առաքելությունը Կուբայում, որի հետ եւս ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերություններ չունի: «Հետաքրքրությունների բաժինը» փաստորեն կլինի ԱՄՆ-ի դեսպանատունը Իրանում: Ներկայումս ամերիկացի դիվանագետներ Իրանում չեն աշխատում, իսկ երկու երկրների միջեւ բոլոր կապերը կատարվում են Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության միջոցով:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչների խոսքերով, առաքելության բացումից հետո ամերիկացի դիվանագետները կկարողանան օգնել այլախոհներին, ուսանողներին եւ այն մարդկանց, որոնց հետ ԱՄՆ-ն շահագրգիռ է շփումներ հաստատելու հարցում:

Ենթադրվում է, որ Թեհրանում «ամերիկյան շահերի բաժանմունք» ստեղծելու հարցը օրակարգում հայտնվեց այն բանից հետո, երբ Շվեյցարիան մի քանի ամիս առաջ Իրանի հետ խոշոր գործարք կնքեց գազի առաքման վերաբերյալ: Ճիշտ է, նման ներկայացուցչություն բացելու մասին որշումը դեռեւս վերջնական չէ:

Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավումից եւ պատանդներին արձակելու հետ կապված երկար պատմությունից հետո, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ 1980 թվականից ի վեր դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: