Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը

Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը

PanARMENIAN.Net - Ըստ նախնական տվյալների, «Սիմֆերոպոլ» օդանավակայանի անվանակոչման մրցույթում քվեարկության առաջատարը մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունն է: Այդ մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» մրցույթի կայքի վրա հղումով:

Այվազովսկու օգտին քվեարկել է 133,1 հազար մարդ: Քվեարկածների մոտ մեկ երրորդը նախապատվությունը տվել է Եկատերինա Մեծին, իսկ 50 հազար մարդ քվեարկել է ծովակալ Նախիմովի օգտին:

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 255,2 հազար օգտատեր: Վերջին 24 ժամում քվեարկությունն ակտիվացել է:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---