«Մենքի» անդամները կարկանդակներ են բաժանել՝ «եղածը կիսելով ժողովրդի հետ»

«Մենքի»  անդամները կարկանդակներ են բաժանել՝ «եղածը կիսելով ժողովրդի հետ»

PanARMENIAN.Net - «Մենք» դաշինքը դեկտեմբերի 3-ի քարոզարշավը սկսել է Երևանի կենտրոնում, թեկնածուները մարդկանց կարկանդակներ են բաժանել։

«Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև մեր ժողովրդի հետ», - ասել է «Մենք» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Քոքոբերյանը նշել է, որ իրենց ծրագիրը տարբերվում է բոլոր քաղաքական ուժերի՝ այդ թվում իշխանության, ծրագրերից, և «Իմ քայլը» դաշինքին հրավիրել է բանավեճի ցանկացած հարթակում։

«Ես հստակ առաջարկում եմ բանավեճ «Մենք» դաշինքի լիդերների և իշխանության միջև։ Ինչո՞ւ, որովհետև մյուս քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագիրը և տնտեսական շատ-շատ կետերում էապես չի տարբերվում իշխանության ծրագրից», - հստակեցրել է Խաչատուր Քոքոբելյանը։

Քոքոբելյանը հավելել է նաև, որ հանրապետականները չեն կարող ընդդիմություն լինել, «որովհետև նրանք իշխանություն էլ չեն եղել, նրանք եղել են հանցագործ իշխանություն»։ «Պնդում եմ, որ այսօրվա իշխանությունները և Հանրապետական կուսակցությունը միասին, կարծես թե, ստեղծում են այդպիսի վիճակ: Որովհետև այսօրվա իշխանությանը շատ ձեռնտու է ունենալ Հանրապետական կուսակցության պես ուժ, եթե կարելի է նրանց քաղաքական ուժ հիմա համարել: Թեկուզ այնտեղ կան շատ արժանապատիվ նաև քաղաքական գործիչներ, բայց միևնույն է այսօրվա, այս 20 տարվա այս մղձավանջային վիճակը Հայաստանում ապահովել էին Հանրապետական քաղաքական ուժը և իր սպուտնիկների հետ միասին»։

ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---