Սեֆիլյան. Հայը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա

Սեֆիլյան. Հայը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ սահմանապահ հատվածում ժողովուրդը պետք է զինված լինի:

«Առհասարակ մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն պետք է լինի, և հայ մարդը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ զենք հասկացողությունը «սուրբ հասկացողություն է», որից տարիներ շարունակ հայ ժողովուրդը զրկված է եղել։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչը նաև հավելել է, որ դրան, կարծես թե, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ է համաձայն: «Մենք տեղյակ ենք, որ այս ամիսների ընթացքում ներքին զորքերից գումարտակ առ գումարտակ սկսել են սահմանապահ զինված ուժերին օժանդակողի դերում լինել: Ես ունեմ տեղեկություն, որ այդ պատճառով ներքին զորքերից հազարավոր մարդիկ դուրս են եկել»,- ասել է նա:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը միացել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկությանը։ Ըստ առաջարկության, ԱԺ-ում հայտնվելու պարագայում կուսակցությունը պարտավորվում է հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---