Զեկույց. ՀՀ-ն 5-րդ տարին անընդմեջ աշխարհի 3-րդ ամենառազմականացված երկիրն է

Զեկույց. ՀՀ-ն 5-րդ տարին անընդմեջ աշխարհի 3-րդ ամենառազմականացված երկիրն է

PanARMENIAN.Net - Հայաստանն ավելի քան 150 երկրի շարքում 5-րդ տարին անընդմեջ երրորդ տեղն է զբաղեցրել «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2018» վարկանիշում: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) զեկույցի համաձայն՝ ամենառազմականացված երկիրն դարձյալ Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը:

2007-2009 թվականներին Հայաստանը ռազմականացվածությամբ աշխարհում ութերորդն էր, 2010-2012 թվականներին՝ չորրորդը, 2013-ից ի վեր Հայաստանը գտնվում է ամենառազմականացված երկրների երրորդ հորիզոնականում: Իսրայելը և Սինգապուրն ամենառազմականացված երկրներն են աշխարհում 2007 թվականից ի վեր:

Հայաստանին վարկանիշում հաջորդում են Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բրունեյը, Բելառուսը:

Ադրբեջանը մեկ կետով նահանջել է 2017 թվականի համեմատ՝ հայտնվելով 12-րդ հորիզոնականում:

Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: ՀՀ-ի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ում 6.4%, 1000 շնչին հասնող զինվորականների թիվը 6.1 է:

Զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ և ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---