Իսրայելը գործողություն է սկսել Լիբանանի հետ սահմանին![]() 4 դեկտեմբերի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի զինվորականները հայտարարել են «Հյուսիսային վահան» ռազմական գործողության մեկնարկի մասին: Նրանք մտադիր են գտնել և ոչնչացնել անդրսահմանային թունելները, որոնք փորում է Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը Իսրայելի տարածք գրոհայիններին գաղտնի տեղփոխելու համար: Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը խոստովանել է «մեկից ավելի» ստորգետնյա անցուղու առկայությունը: «Մեզ հայտնի է մի շարք թունելների մասին,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ թունելները դեռ չեն շահագործվում և անմիջական սպառնալիք չեն ներկայացնում իսրայելցիների համար: Ըստ սպայի, գործողություններն իրականացվելու են միայն Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում, այդ թվում՝ Գոլանի բարձունքի հյուսիսային մասում: «Մենք պահուստայինների զորակոչ չենք իրականացրել, սկայն հզորացրել ենք մեր զորքերը հյուսիսում»,-ասել է Կոնրիկուսը: Գործողության մեկնարկի մասին հայտարարել են Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև բանակցություններից հետո: Նրանք հանդիպել էին Բրյուսելում «Իրանի ագրեսիան զսպելու ուղիները քննարկելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |