Գարեջրի համն ու որակը ՀՀ-ում կարող են փոխվել

Գարեջրի համն ու որակը ՀՀ-ում կարող են փոխվել

PanARMENIAN.Net - Գարեջրի որակին ներկայացվող պահանջները ԵՏՄ երկրներում, այդ թվում Հայաստանում, կարող են փոխվել: Նման եզրակացություն կարելի է անել Եվրասիական տնտեսական միության կայքում հրապարակված Ալկոհոլային արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգի նախագծին ծանոթանալով:

Նոր տեխնիկական կանոնակարգը թույլ է տալիս ածիկի փոխարեն ցորենի ու շաքար պարունակող մթերքի առկայությունը հասցնել մինչև 50% (նախկինում թույլատրելի շեմը 20% էր): Նախագիծն արդեն հավանություն է ստացել ԵՏՀ Կոլեգիայում: Դեկտեմբերի 5-ին նախագիծը կքննարկվի հանձնաժողովի խորհրդի կողմից, հայտնել է ԵՏՀ ներկայացուցիչը:

Բարձր է հավանականությունը, որ նման տեսքով էլ նախագիծը կընդունվի, գրում է «Վեդոմոստին»:

Այդ պահանջները պարտադիր կդառնան ԵՏՄ բոլոր անդամների՝ ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի համար:

Տեխնիկական ռեգլամենտի փոփոխությունը ձեռնատու է գարեջրի խոշոր գործարաններին՝ նրանք կարող են զգալիորեն տնտեսել արտադրության վրա: Գարեջրի խոշոր արտադրողները նոր տեխնիկական փաստաթուղթը չեն կապում տնտեսման կամ գարեջրի որակի վատթարացման հետ: Որոշ թույլատրվող նյութերը՝ մրգերի էքստրակտները, հյութերը, հատապտուղները, ցորենի հատուկ տեսակներն, ածիկից ավելի թանկ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---