Ծառուկյանի հայտարարագիրը․ $3 մլն-անոց մատանի, մոտ $196 մլն, 8 հողամաս, 13 մեքենա 4 դեկտեմբերի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին պատգամավորության թեկնածուները ներկայացրել են իրենց ունեցվածքի հայտարարագրերը։ Թեկնածուների թվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը։ Ըստ հայտարարագրի, 2017 թ․ նոյեմբերի 1-ից 2018 թ․ նոյեմբերի 1-ը Գագիկ Ծառուկյանի և իր կնոջ՝ Ջավահիրի եկամուտները շահաբաժնից, աշխատավարձից, տված փոխառություններից ստացված տոկոսներից ու այլ գործարքներից, Ծառուկյանը հայտարարագրել է շուրջ 4․207 մլրդ դրամ, 1,8 մլն եվրո և $333: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ծառուկյանն ուներ $161․3 մլն, 29.073 մլն եվրո և 678,509,000 դրամ (մոտ $1.404 մլն) դրամական միջոցներ։ Դրանց հանրագումարը՝ 2018 թ․ միջին փոխարժեքով՝ մոտ $195.806.784։ Նշված գումարից բացի, Ծառուկյանը բաժնեմասեր ունի 45 ընկերությունում, այդ թվում՝ «Արարատցեմենտում», «Կոտայք» գարեջրի գործարանում, «Երևանի Արարատ կոնյակի գինու գործարանում», «Օնիրա Քլաբում», «Զվարթնոց Հենդլինգում» ու տասնյակ այլ կազմակերպություններում։ Դրանց արժեքը չի նշվում։ 8 մլն դրամ արժեքը գերազանցող գույքի թվում Ծառուկյանը թվարկել է 930,235 եվրո ընդհանուր արժողությամբ կահույքի 11 կոմպլեկտ, 251,799 եվրո արժողությամբ վարագույր, $1,8 մլն ընդհանուր արժեքով 6 ժամացույց (2-ը $0․5 մլն, 2-ը $0․3 մլն, 2-ը՝ $0․1 մլն արժողությամբ), $100 հազար արժողությամբ ոսկե շղթա ու 3 մատանի՝ $3 մլն, $1 մլն ու %0.7 մլն արժողությամբ։ Թվարկած գույքի ընդհանուր արժեքն է մոտ $7․846 մլն։ Անշարժ գույքի թվում հայտարարագրվել է 8 հողամաս՝ 35,2 հա ընդհանուր մակերեսով, և մոտ 7560 քառակուսի մետր մակերեսով 5 շինություն։ Ծառուկյանը հայտարարագրել է նաև 13 մեքենա՝ 2 Rolls Royce Phantom 6.7, 1 Bentley Bentayga, 2 Toyota Land Cruiser 200, 1 Toyota Land Cruiser Prado, 2 BMW X5 (1-ը՝ M կոմպլեկտացիայով), Mercedes G63 AMG, Toyota Tundra, Jeep Wrangler, Range Rover Sport, Nissan Patrol։ Անշարժ գույքն ու մեքենաները հայտարարագրված են որպես համատեղ սեփականություն։ Կարդացեք նաև․ Եկամուտ «Ալեքսանդրից», 2 բնակարան Կենտրոնում. Վիգեն Սարգսյանի ունեցվածքը Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր |