ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխատում է բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ 4 դեկտեմբերի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Գործընթացը կարևոր է առավել որակյալ ծառայություններ ապահովելու, ոլորտի զարգացմանը նպաստելու և աշխարհի առաջընթացի տեմպերից ետ չմնալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընկերության աշխատակիցների, մատակարարների և կապալառուների թիմերն աշխատում են համակարգված՝ հստակեցված ժամանակացույցով և պատասխանատու մոտեցմամբ: Նպատակը կարևոր է. աշխատանքներ են տարվում այնպես, որպեսզի բաժանորդին լավագույնը ներկայացնելուն զուգահեռ՝ նվազագույնի հասցվի նրան պատճառվող անհարմարությունը: Ժամանակավոր խափանումները կրճատելու համար թիմերն աշխատում են նաև լուսաբացին, ամենատարբեր բարդության ռելիեֆներ ունեցող տեղանքներում՝ հաճախ անտեսելով եղանակային պայմանները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Կայաններից մեկը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Աշտարակը տեղակայված է Լոռու մարզի՝ Վրաստանին սահմանակից Գոգավան գյուղում: Բարդ և պատասխանատու գործում պահանջվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև նվիրում, հետևողականություն և կամք: Ցանկալի արդյունք ապահովելու համար հարկավոր են ջանքեր և հնարավորինս սեղմ ժամկետներում առաջադրանքը կատարելու հմտություն: «Գործունեության առաջին օրվանից մեզ համար սահմանել ենք հստակ ռազմավարություն. ապահովել ցանցի շարունակական զարգացում: Կարող եմ ասել, որ հաջողել ենք և՛ նորարար տեխնոլոգիաների ներկայացման, և՛ առողջ մրցակցության ձևավորման, և՛ առաջատարի դիրքերը պահպանելու հարցում: Այսօր ընթացող՝ բջջային նոր ցանցի կառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներն այդ գործընթացի կարևոր բաղադրիչներից են: Առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում աշխատող թիմերին: Իսկ մեր հարգելի բաժանորդներին տեղեկացնեմ, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ ոլորտը զարգացման ճանապարհով տանելու համար: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երկիրն այդ հարցում առաջատարների շարքում է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Իրականացվող գործընթացին զուգահեռ հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակելու է իրազեկել հանրությանը՝ դա դիտարկելով որպես բաժանորդի նկատմամբ հարգանքի և պատասխանատվության դրսևորում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |