ԱՄՆ-ն կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ 4 դեկտեմբերի 2018 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Իրանի հրթիռային փորձարկումները, որոնք մտադիր է շարունակել այդ երկրի ղեկավարությունը, ամենևին էլ պաշտպանական բնույթ չունեն: Այդ մասին հայտարարել է Իրանի գծով ԱՄՆ ներկայացուցիչ Բրայան Հուկը՝ արձագանք պահանջելով Բրյուսելից: «Մենք կցանկանայինք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ սահմաներ Իրանի հրթիռային ծրագրի հարցում»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն: Հրթիռային փորձակումների վերսկսման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Փարիզը: Ֆրանսիան կոչ է անում Իրանին «անհապաղ կասեցնել ամբողջ ակտիվությունը, կապված բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ, որոնք կարող են միջուկային լիցք ունենալ»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել, որը կարող է մի քանի մարտագլխիկ ունենալ: Փորձարկումը խախտում է ՄԱԿ ԱԽ թիվ 2231 բանաձևը: Նա կոչ էր արել իրանական կողմին անհապաղ դադարեցնել նման գործողությունները: Թեհրանը պատասխանել է, որ մտադիր է շարունակել հրթիռային փորձարկումները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |