ԱՄՆ խոշորագույն նավթային ընկերությունը՝ Exxon Mobil-ը հեռանում է Ադրբեջանից

ԱՄՆ խոշորագույն նավթային ընկերությունը՝ Exxon Mobil-ը հեռանում է Ադրբեջանից

PanARMENIAN.Net - ԱՄՆ խոշորագույն նավթային ընկերությունը՝ Exxon Mobil-ը, պատրաստվում է լքել Ադրբեջանը: Այդ մասին հայտնել է Reuters-ը նավթային ոլորտում սեփական աղբյուրների վրա հղումով:

Ըստ տեղեկատվության, խոսքը միջազգային կոնսորցիումի կազմից Exxon Mobil-ի դուրս գալու մասին է, որը շահագործում է նավթի հանքերը Ազերի-Չիրագ-Գյունեշլի տարածքում, հայտնում է Haqqin.az-ը:

Ընկերությունը մտադիր է վերանայել իր գործողությունները: Exxon Mobil-ը ցանկանում է վաճառել իր 6,8% բաժնեմասը «Դարի պայմանագրում» և 2 մլրդ դոլար ստանալ դրա դիմաց:

Միևնույն ժամանակ ընկերության մամուլի քարտուղար Ջուլիա Քինգը հրաժարվել է հարցը մեկնաբանելուց: «Մենք չենք մեկնաբանում տարբեր լուրեր»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---