3-4 տարուց պարտադիր կուտակայինի 2,5%-ը նորից 5%-ի կհասնի 4 դեկտեմբերի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019-ին Հայաստանում անցում կկատարվի եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը, նախատեսվում է եկամտահարկի դրույքաչափը սահմանել 23 %, այնուհետև մինչև 2023-ն այն աստիճանաբար նվազեցնել մինչև 20 %: «Նախագծով հստակ ամրագրված է, որ չենք սահմանափակվելու 23 % եկամտային հարկով, և մինչև 2023 թ-ը նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը հասցնել 20 %-ի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Այսպիսով, ըստ Արման Պողոսյանի, 3-4 տարիների ընթացքում եկամտահարկի մինչև 20 % նվազման դեպքում՝ կվերականգնվի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարի նախկին՝ 5 % մասնաբաժինը: Ներկայումս քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում է 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %: Փոխնախարարը նշել է նաև, որ եթե Ազգային ժողովը Հարկային օրենսգրքի փոփոխությունները հաստատի 2019թ-ի հունվար-փետրվարին, ապա այն հավանաբար կկիրառվի սեպտեմբերի 1-ից: Եկամտահարկի գործող դրույքաչափերը ներկայում հետևյալն են՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000-2 մլն դրամի դեպքում՝ 28%, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %: Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է նաև 2020-ի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 %: Շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝ 2019-ի հուլիսի 1-ից սկսած նախատեսվում է նաև բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այսպիսով, առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ, բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը: Ընդ որում, 2019-ի հուլիսի 1-ից ընդլայնվելու է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Փոփոխություններով առաջարկվում է նաև 2020-ի հունվարի 1-ից վերանայել 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |