Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ Արցախի ժողովրդի այժմյան կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո եւ` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, եւ խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որեւէ լուծում»,-հայտարարել է պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ի երեկոյան տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ս.Սարգսյանն ասել է, որ վերջերս կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ: «Մենք համաձայնեցինք շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հիմանական սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախագծի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ: Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել հոկտեմբերյան հեղափոխության եւ համայնավարության գաղափարները դեպի մահմեդական Արեւելք»,-ասել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---