Պաշտպան. Քոչարյանը ծանոթ չէ 0038 գաղտնի հրամանին

Պաշտպան. Քոչարյանը ծանոթ չէ 0038 գաղտնի հրամանին

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագչողների հետ զրույցում հայտարարել է, որ Քոչարյանը ծանոթ չէ 2008-ի փետրվարի 23-ին ստորագրված 0038 հույժ գաղտնի հրամանին:

«Գաղտնի հրամանի հետ կապված նրա դիրքորոշումը մի քանի անգամ քննարկվել է, ինքն այդ հրամանին ծանոթ չէ։ Գաղտնի հրամանի զուտ տեսքտի հետ ծանոթ չէ։ Այսինքն՝ նախարարները չեն ուղարկում իրենց հրամանները նախագահի հետ համաձայնեցնելու, որովհետև եթե բոլոր նախարարները, նույնիսկ եթե միայն ուժային նախարարները ուղարկեին նախագահին համաձայնեցման կամ ընթերցման, ախա նախագահը ուրիշ այլ գործառույթ չէր կարողանա իրականացնել», - նշել է Օրբելյանը։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ իրավիճակ մտցնելու վերաբերյալ հրամանն ապօրինի էր: Նա մասամբ գաղտնազերծել էր 0038 հրամանը, որի հիմքով բանակը մասնակցել է հետընտրական բողոցի ցույցերը ցրելու գործողություններին։

Ըստ ՀՔԾ պետի, հրամանը գործում հայտնվել է միայն վերջերս։ Փաստաթղթով հրամայվում է ԶՈւ ամողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ հրաման ստանալը։ Հրամանի 3-րդ կետով, որը նախկինում մամուլում չէր հայտնվել, ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների պետերին հրամայվում էր ստեղծել բարձր շարժունակության հավաքական ստորաբաժանումներ, որոնք կկարողանան արդյունավետ գործել բարդ իրավիճակներում, hամալրել դրանք առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով ու ենթասպաներով՝ 100-ական հոգի, զինել հրաձգային զենքերով։

«Հրամանի 10-րդ կետով հրամայվում է առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով ու զինծառայողներով։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորվել են հատուկ խմբեր, որոնք պիտի դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում», - ասել է նա։

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
Հարությունյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը պլանավորել է Թուրքիան