Կործանված ՍՈւ-25-ի սև արկղը հայտնաբերվել է

Կործանված ՍՈւ-25-ի սև արկղը հայտնաբերվել է

PanARMENIAN.Net - Ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սև արկղը հայտնաբերվել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ։

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասվում է գրառման մեջ:

Մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

 Ուշագրավ
Պարգևավճար են ստացել փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակցից միայն 2-ը
ԲՀԿ-ական Մանրիկյանը առաջարկել է հետագայում հատկացումներ անել նաև ՀՈԱԿ-ների բյուջեների հաշվին
Նա ասել է նաև, որ յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարություն իր կողքին է
Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, վարակված է կորոնավիրուսով