Գարիկ Սարգսյանը հաստատել է՝ օգնականն մասնակցությամբ միջադեպ է եղել. Նա հեռացվել է

Գարիկ Սարգսյանը հաստատել է՝   օգնականն մասնակցությամբ միջադեպ է եղել. Նա հեռացվել է

PanARMENIAN.Net - Արարատի մարզպետ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է ԶԼՄ-ներում այն տեղեկությունը, որ իր հրահանգով իր օգնականը ծեծել է դաշինքից ռեյտինգային թեկնածու Տիգրան Պարսիլյանի համակիրներից մեկին:

«Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի և իմ օգնականի միջև, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որևէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ: Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, նա ազատվել է աշխատանքից», - գրել է նա:

Սարգսյանը հավելել է, որ րմ քարոզարշավն ընթանում է «բնականոն հունով և առողջ մթնոլորտում», իսկ ԶԼՄ-ների կողմից նման հրապարակումներն անվանել է «քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---