Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում

Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին ավիապատահարի հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

Վթարի վայրը հայտնաբերվել է Մարալիկի տադածաշրջանում՝ լեռներում։

 Ուշագրավ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։
Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով
Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով