«Գահերի խաղի» Ջոն Սնոուն չի մասնակցի սերիալի ավարտին հաջորդող նկարահանումներին 5 դեկտեմբերի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Դերասան Քիտ Հարինգթոնը, որը հայտնի է Ջոն Սնոուի դերակատարմամբ «Գահերի խաղը» հայտնի սերիալում, պատմել է սագայի վրա իր աշխատանքի մասին: Հարինգթոնը խոստովանել է, որ շատ զգացմունքային է վերապրել սերիալի եզրափակիչ մասի նկարահանումների ավարտը, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: «Բայց ես չէի ասի, թե տխուր էի՝ ես նկարահանվել եմ «Գահերի խաղում» պիլոտային սերիայից սկսած, գրեթե 10 տարի: Դա հազվադեպ է լինում դերասանական կարիերայում: Հրաժեշտ տալն այդ ընտանիքին ինձ համար մեծ էմոցիոնալ հարված էր»,-ասել է նա: «Բայց կցանկանայի՞ արդյոք վերադառնալ և շարունակել աշխատանքը: Ոչ մի դեպքում»,-ասել է նա: Ավելի վաղ «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ և «Գահերի խաղը» սերիալի գործադիր պրոդյուսեր Ջորջ Մարտինը հայտարարել էր, որ մտադիր է նկարահանել սերիալի շարունակությունը: Ըստ նրա, շոուի գործողությունները կկատարվեն օրիգինալ իրադարձություններին զուգահեռ, սակայն կկենտրոնանան երկրորդական կերպարների վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |