Ֆրանսիական GEO ամսագիրն Արցախին նվիրված հոդվածաշար է հրապարակել 5 դեկտեմբերի 2018 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարում լրագրող Պատրիկ Բուատեի հեղինակությամբ լույս է տեսել Արցախին նվիրված 16 էջից բաղկացած հոդվածաշարը: «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» խորագիրը կրող հոդվածաշարն Արցախն ընթերցողին ներկայացնում է որպես վանքերով ու այգիներով հարուստ, Հայաստանի մի կտորը հանդիսացող չճանաչված պետություն, որը բաց երկիր է և աշխարհին ցանկանում է ցույց տալ իր ողջ գրավչությունը: Հոդվածում անդրադարձ է կատարվում 19-րդ դարասկզբից սկսած Արցախ աշխարհի պատմությանը, ղարաբաղյան հակամարտությանը և դրա կարգավորման գործընթացի որոշ ասպեկտներին, Արցախի պատմամշակութային ժառանգությանը, տնտեսությանը և դրա տարբեր ճյուղերին, մասնավորապես տուրիզմի զարգացմանը, պատերազմի սպառնալիքի տակ Արցախի բնակչության առօրյա կյանքին: Հոդվածագիրը նշում է, որ չնայած անորոշ կարգավիճակին, երկրի տնտեսությունը զարգանում է՝ արձանագրելով տարեկան 10 տոկոս աճ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Հայերի համար Արցախը պատմությամբ հագեցած վայր է, ազգային դիմադրության սիրտը, վերջին ամրոցը, որտեղ պատսպարվում էին թշնամու հարձակման ժամանակ, նաև՝ ուխտագնացության վայր, իր վանքերի շնորհիվ (Դադիվանք, Գանձասար), որոնք հայերի պատմամշակութային ժառանգության ամենահիասքանչ նմուշներից են», - նշում է հեղինակը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |