Ադրբեջանի ՊՆ-ի և Պենտագոնի միջև ռազմական խորհրդակցություններ են անցկացվել![]() 5 դեկտեմբերի 2018 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին «Երկկողմ ռազմական խորհրդակցություններ» են տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պենտագոնի միջև: Խորհրդակցություններն ընթացել են Բաքվում ընդլայնված կազմով: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի ՊՆ անձնակազմի գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, իսկ ամերիկյան կողմից՝ այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Լաուրա Կուպերը, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով: Ամերիկացիներն իրազեկվել են տարածաշրջանում իրավիճակի մասին: Կողմերը կարևորել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Միջոցառման ընթացքում կարծիքներ են փոխանակվել անվտանգության, ռազմական կրթության ոլորտում ադրբեջանա-ամերիկյան ռազմական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև ադրբեջանական խաղաղապահ գումարտակի ներկայությանն Աֆղանստանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |