Փաշինյան․ Եթե պարտավորությունները կատարվեն, թող Բելառուսը թեկուզ հավերժ նախագահի ՀԱՊԿ-ում

Փաշինյան․ Եթե պարտավորությունները կատարվեն, թող Բելառուսը թեկուզ հավերժ նախագահի ՀԱՊԿ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ ՓաշինյանըՍանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցին, ասել է, որ թող այդ պաշտոնը Բելառուսին նույնիսկ հավերժ մնա, բայց երկիրը կատարի կառույցում իր ստանձնած պարտավորությունները:

«Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Նիկոլ ՓաշինյանըՆ

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը:

«Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից:

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով:

Մինչև 2020 թվականը Հայաստանինն է ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը, ուստի Երևանն ակնկալում է, որ պաշտոնը կզբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը, սակայն Բելառուսը ցանկանում է՝ այդ պաշտոնում նշանակվի իր թեկնածուն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---