Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել թեկնածուներին դեկտեմբերի 7-ին հրաժարվել քարոզարշավից

Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել թեկնածուներին դեկտեմբերի 7-ին հրաժարվել քարոզարշավից

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի վարկանիշային թեկնածու Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել բոլոր թեկնածուներին դեկտեմբերի 7-ին հրաժարվել քարոզարշավ անցկացնելուց՝ հարգելով 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը: Այդ մասին նա գրառում է կատարել իկր ֆեյսբուքյան էջում:

«Թեկնածուներին հորդորում եմ հարգել Հիշատակի օրը և դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չիրականացնել...Ես ինքս Դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չեմ իրականացնելու...Խիղճ և խաղաղություն բոլորիս..

Ներողություն եմ խնդրում, ժամանակի սղության պատճառով, գյուղական համայնքներ չայցելելու համար...Բոլորին կոչ եմ անում ընտրություններին ցուցաբերել ակտիվ մասնակցություն՝ Ձեր մեկ քվեն շատ կարևոր և որոշիչ է...,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---