Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք է ամրապնդվեն օրեցօր, տարեցտարի

PanARMENIAN.Net - Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշեցին երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումը, եւ համոզվածություն հայտնեցին, որ դրանք հետագայում եւս կզարգանան:



«Ինձ համար հաճելի է նշել, որ Ռուսաստանի ուղղությամբ մենք տեսնում ենք լիակատար հաջորդականություն քաղաքականության մեջ, որ ձեւավորվում է Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո: Մեր կողմից էլ ցանկանում եմ հավաստիացնել, որ ՌԴ կառավարության բոլոր ծրագրերը, որոնք մենք նախատեսել ենք, կատարվում են եւ կատարվելու են: Ինձ համար հաճելի է նաեւ նշել, որ ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ աճում է: Անցյալ տարի այն մոտեցավ գրեթե մեկ միլիարդ դոլարի: Հայաստանի տնտեսության մեջ կուտակվել են շուրջ միլիարդ ռուսաստանյան ներդրումներ` մոտ 1 մլրդ 200 մլն: Լավ է, որ աճում է ռուսական ֆինանսական կառույցների ակտիվությունը: Մեր գործարար կառույցները հետաքրքրություն են ցուցաբերում տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ` դա եւ հեռահաղորդակցություններն են, եւ քիմիան, եւ բնականաբար, էներգետիկան: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ըստ պլանի է ընթանում: Եվ ես համոզված եմ, որ ձեր այցը Ռուսաստան, ինչպե նախորդ անգամ, լավ խթան կհանդիսանա մեր երկկողմ կապերի զարգացման համար»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:



Իր հերթին Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վ.Պուտինին, որը լինելով Ռուսաստանի նախագահ, շատ բան արեց Հայաստանի հետ կապերի ամրապնդման համար: «Այն կառուցողական մոտեցումը, որը կար մեր երկրների միջեւ, առկա է նաեւ այժմ, ինչը ինձ ուրախացնում է»,-նշել է նա:



«Այն ժամանակ նախագահներ Վ.Պուտինն ու Ռ.Քոչարյանը ասում էին, որ միլիարդի չհասնող ապրանքաշրջանառությունը բնորոշ չէ մեր հարաբերություններին: Եվ ես համոզված եմ, որ այս տարի մենք անպայման կհատենք այդ սահմանը: Իրոք, Հայաստանում ինտենսիվորեն ներդրումներ են արվում: Ռուսական կապիտալը մեր երկրում իրեն հարմարավետ է զգում, եւ, ես կարծում եմ, որ մենք հետագայում եւս կպահպանենք այս տեմպը: Մեր հարաբերությունները պետք է օրեցօր եւ տարեցտարի ամրապնդվեն: Մենք պետք է երիտասարդ սերնդին փոխանցենք այն, ինչ ունենք: Նրանք շատ բան չգիտեն` մենք պետք է սովորեցնենք նրանց: Ցանկանում եմ ասել, որ սկսված ծրագրերը շարունակվում են: Այսօր մենք խոսել ենք ՌԴ նախագահի հետ այդ ծրագրերի ընթացքի մասին` դրանք հաջողությամբ իրականացվում են»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---