Վարդենիս-Սոթք ճանապարհը հիմնանորոգվել է 6 դեկտեմբերի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական (Մ11) ավտոճանապարհի 38-43-րդ կմ (Վարդենիս-Սոթք) հատվածը հիմնանորոգվել է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Հիմնանորոգման ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, ասֆալտբետոնե պատվածքի վերաօգտագործում՝ սառը վերամշակման եղանակով, ինչի վրա էլ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ է տեղադրվել։ Իրականացվել են նաև կողնակների, իջատեղերի, մուտքերի կառուցման, ճանապարհային նշանների, արգելափակոցների, ազդանշանային սյուների տեղադրման աշխատանքներ, կատարվել են գծանշումներ։ Ճանապարհը որակով և նախանշված ժամկետից շուտ հիմնանորոգել են «Կամավոր» ընկերության ճանապարհաշինարարները: Աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսի 15-ին և ավարտվել նոյեմբերի վերջին՝ պայմանագրով նախատեսված դեկտեմբերի 15-ի փոխարեն։ Շինարարական որոշ լուծումների արդյունքում շինարարներին հաջողվել է կատարել նաև տնտեսում. նախատեսված 688 մլն-ի փոխարեն ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ծախսվել է 683 մլն դրամ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |