ԱՄՆ Կոնգրեսում լսումներ են անցել` «Նյուրենբերգից Դարֆուր. պատասխանատվություն մարդկության դեմ հանցագործությունների համար»

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) ողջունում է ԱՄՆ Սենատի իրավական ենթակոմիտեի նախագահ Դիկ Դուրբինի եւ սենատոր Թոմ Կոբուրնի որոշումը Կոնգրեսում «Նյուրենբերգից Դարֆուր. պատասխանատվություն մարդկության դեմ հանցագործությունների համար» լսումներ անցկացնելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են AAA-ում: «ԱՄՆ-ն առաջին են պատասխանատվության ենթարկել նրանց, ոքվեր հանցագործություններ են կատարել մարդկության դեմ: Այդուհանդերձ, նման հանցագործությունները շարունակվում են կատարվել: Մեր խոստումը, որ մեղավորները պատասխանատվություն են կրելու ահավոր հանցագործություններ կատարելու համար, անկեղծ չի լինի, քանի դեռ մենք չենք դառնա համաշխարհային առաջնորդը նման հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու առումով»,- հայտարարել է Դիկ Դուրբինը լումների ժամանակ:



Դիկ Դուրբինն ընդգծել է, որ, չնայած ԱՄՆ կառավարությունը աջակցում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչպես եւ Ռուանդայում եւ նախկին Հարավսլավիայի տարածքում կատարված հանցագործություններում մեղավորներին պատժելու հարցում, այդուհանդերձ ԱՄՆ-ում մինչեւ հիմա օրենք չկա նման հանցագործություններն արգելելու մասին: Արդյունքում, ԱՄՆ Կառավարությունը չի կարող պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին, եթե նրանք գտնվում են ԱՄՆ-ի տարածքում:



«Միայն համառության, զգոնության եւ հանրությանը ցեղասպանության փաստերի մասին տեղեկացնելու միջոցով մենք կկարողանանք աշխարհին զրկել նման չարիքից, ինչպիսին ցեղասպանությունն է եւ պատասխանատվության կանչել մարդկության դեմ հանցագործություններ կատարածներին»,- նշել է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:



«Միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ցեղասպանության մեջ եւ մարդկության դեմ այլ հանցագործություններում մեղավորները չեն կարող պաշտպանություն գտնել աշխարհի որեւէ երկրում: Միջազգային հանրությունը նաեւ պետք է ճնշում գործադրի նրանց վրա, ովքեր կփորձեն խուսափել պատասխանատվությունից»,- լսումների ընթացքում հայտարարել է «ENOUGH» նախագծի համանախագահ Գեյլ Սմիթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---