Հաջիև. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Հաջիև. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

«Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցություններ շարունակելու հարցերը», - ասել է Հաջիևը «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցում:

Ըստ նրա, հարկավոր է հաշվի առնել, որ այս 2 ասպեկտը շատ սերտ կապակցված են և փոխլրացնում են իրար, հայտնում է Interfax.az-ը:

«Վերջին շրջանում զորքերի շփման գծում և պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է, որը շատ լավ ֆոն է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ սուբստանտիվ և ինտենսիվ բանակցություններ վարելու համար: Դա չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անընդունելի ստատուս քվոյի պահպանմանը», - ասել է Հաջիևը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Հաջիևը նաև կրկնել է Բաքվի դիրքորոշումը՝ հարցը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» սկզբունքի հիման վրա լուծելու վերաբերյալ:

Ըստ նրա, Ալիևն ու Փաշինյանը քննարկել են նաև երկու երկրներում պահվող անձանց փոխանակման հարցը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---