Լեւ Սպիվակ. Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման առաջարկը փաստ է, որի հետ պետք է հաշտվել

PanARMENIAN.Net - Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման առաջարկը փաստ է, որի հետ պետք է հաշտվել: Այդ մասին հայտարարել է Իսրայել-Ադրբեջան միջազգային միության` «ԱզԻզ»-ի գլխավոր տնօրեն Լեւ Սպիվակը:



«Ես բացարձակ վստահ եմ, որ այդ օրենքը հերթական անգամ չի անցնի, սակայն ես նաեւ բացարձակ վստահ եմ, որ այն նորից եւ նորից են առաջադրելու: Եւ ընդ որում, միշտ պահպանվելու է այն ընդունելու հավանականությունը: Իսրայելի բնակչության բացարձակ մեծամասնությունը, այդ թվում քաղաքական գործիչները, այդ հարցին անտարբեր են վերաբերվում, իսկ եթե ավելի ճշգրիտ, ընդհանրապես տեղյակ չեն դրա գոյության մասին: Իսրայելի մամուլը ուշադրություն է դարձրել այդ օրենքին դրա քննարկման ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով: Պատմությունը չի ավարտվել: Օրենքը վաղ թե ուշ քննարկվելու է Կնեսետի արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հանձնաժողովում, իսկ դա նշանակում է, որ կարող է վերադառնալ քվեարկության: Եւ անգամ չընդունվելու դեպքում ոչինչ չի խանգարում մեկ տարի անց նորից առաջադրել այն, ինչը եւ տեղի է ունենում»,- նշել է Սպիվակը:, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---