ԵՄ. Եթե Թուրքիան շարունակի բարեփոխումները ԵՄ մտնելու համար, ապա կկարողանա հասնել առաջընթացի տարվար երկրորդ կեսում

PanARMENIAN.Net - Եվրամիությունում գտնում են, որ եթե Թուրքիան շարունակի բարեփոխումները ԵՄ մտնելու համար, նա կարող է առաջընթաց գրանցել տարվար երկրորդ կեսում: «Եթե Թուրքիան իրականացնի անհրաժեշտ բարեփոխումները, առաջընթացը կշարունակվի 2008 թվականի երկրորդ կեսում»,- ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Կրիստինա Նագին:



ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը ընթանում է նորմալ տեմպերով: «Գործընթացը երկար է եւ պահանջում է բարեփոխումներ: Այդ գործընթացը նաեւ կոչ է Եվրամիությանը միանալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր երկրի համար: Բանակցությունները շարունակող Թուրքիայի համար հունիսին եւս երկու հոդված է բացվել»,- ասել է Կրիստինա Նագին: Նրա խոսքերով, անցած տարիների ընթացքում Թուրքիան բարեփոխումներ է անցկացրել ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար: «Դրանց շարքում են մահապատժի վերացումը, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեծացումը եւ Սահմանադրությունում մի շարք փոփոխություններ կատարելը»,- նշել է Նագին եւ հավելել, որ այդ միջոցառումները ավելի ու ավելի են մեծացրել ժողովրդավարական ազատությունները մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում: ԵՄ-ի ներկայացուցչի խոսքերով, Թուրքիան առաջընթաց է գրանցել նաեւ կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունում եւս ձեռքբերումներ ունի: Սակայն, նրա կարծիքով, այդ բարեփոխումները, ինչպես նաեւ պայքարը տանջանքների եւ բռնության դեմ, իրականացվել են անհանդուրժողականության քաղաքականությամբ:



Սակայն, նա գտնում է, որ Թուրքիան դեռ շատ բան պետք է անի, որպեսզի դառնա Եվրամիության անդամ: Նա պետք է մեծացնի ազգային փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությունը` ըստ ԵՄ չափանիշների: Փորձագետի կարծիքով, Թուրքիան պետք է զարգացնի նաեւ իր քաղաքականությունը, որպեսզի կարողանա մրցել Եվրամիության հզոր ներքին շուկայի հետ: «Եւ, վերջապես, Թուրքիան պետք է ցուցադրի, որ ի վիճակի է իրականացնել ԵՄ անդամի պարտավորությունները: Իսկ դա նշանակում է ԵՄ-ի 80000 էջ չափանիշների եւ օրենքների ընդունում եւ իրականացում»,- ընդգծել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---