ՀՀ-ում մեկնարկել են ԱԺ առաջին արտահերթ ընտրությունները 9 դեկտեմբերի 2018 - 08:00 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1, «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն` 2, «Հայ հեղափոխական դաշնակցություն»` 3, «Իմ քայլը» դաշինք` 4, «Լուսավոր Հայաստան»` 5, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»` 6, «Ազգային առաջընթաց»՝ 7, «Մենք» դաշինք՝ 8, «Օրինաց երկիր»՝ 9, «Սասնա ծռեր»՝ 10, «Բարգավաճ Հայաստան»՝ 11: Ընդհանուր առմամբ, համապետական ցուցակներում որպես թեկնածու գրանցվել է 1471 քաղաքացի: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,573,779 քաղաքացի։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |