9 դեկտեմբերի 2018 - 13:57 AMT
Սերժ Սարգսյանը քվեարկել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նա քվեարկել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում: Սարգսյանը չի պատասխանել լրագրողների հարցերին:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: