9 դեկտեմբերի 2018 - 14:15 AMT
Վանաձորի 23/37 տեղամասում կուտակումներ են. Խախտումները՝ ժամը 12:00-ի դրությամբ

Ժամը 12:00-ի դրությամբ Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան, ահազանգում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը:

Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի հետնամասում դուռ կա, որը օգտագործվում է,

Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել:

Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ քաղաքի երկու՝ 17/01 և 17/03 տեղամասային ընտրական կենտրոններում:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: