9 դեկտեմբերի 2018 - 15:18 AMT
Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 24.53%-ը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ժամը 14:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավուքն ունեցող քաղաքացիների 24.53 %-ը կամ 636,055 ընտրող:

2017 թվականի ընտրություններին նույն ժամի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2.587 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 865,884 - ը կամ 35,46%-ը:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրություններ:Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: