9 դեկտեմբերի 2018 - 15:41 AMT
Լևոն Շիրինյանը քվեարկել է արարչագործական Հայաստանի համար

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը քվեարկել է արարչագործական Հայաստանի համար։

2/46 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարելուց հետո Շիրինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համար քարոզարշավը հաջող է անցել, իրենց համախոհները՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, մշակութաբաններ, իրավաբաններ, փորձել են հանրությանը ներկայացնել այն տեսակետները, որոնք Հայաստանը կտանեն դեպի արարչագործություն, հայտնում է Panorama.am-ը:

Այն հարցին, թե ինչ ակնկալիք ունի ընտրություններից, Շիրինյանն ասել է, որ այդ հարցին պատասխան կտա ընտրողը։

«Որևէ մեկը չի մտնել ընտրարշավի մեջ պարտվելու նպատակով։ Ենթադրում եմ, որ մենք կկարողանանք Ազգային ժողովում ունենալ բավականին ազդեցիկ աջ կենտրոնի կազմակերպություն»,- ասել է պատգամավորության թեկնածուն։

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: