9 դեկտեմբերի 2018 - 21:05 AMT
Սպիտակը հոսանքազրկվել է. Ոստիկանապետի հրամանով ուժեղացվել է հսկողությունը

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը. քաղաքը հոսանքազրկվել է, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում:

Ավելի վաղ իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։