9 դեկտեմբերի 2018 - 21:44 AMT
Քոչարյանը չի քվեարկել․ ՔԿՀ-ում միակն էր

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի քվեարկել ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում։

Ինչպես հայտնում է aysor.am-ը՝ ԱՆ Քրեակատարողական վարչությանը հղում անելով, ժամը 19։30-ի դրությամբ այստեղ քվեարկությանը մասնակցել է 15 անձ 16-ից։ Քվեարկել են բոլորը՝ Քոչարյանից բացի։

2-րդ նախագահը կալանավորվել էր դեկտեմբերի 7-ին, պաշտպանները բողոքարկել են բողոքը։

Նրա աջակիցները դեկտեմբերի 9-ին հայտարարել են Քոչարյանին ազատելու պահանջով հանրահավաքային պայքար սկսելու մասին։