Քոչարյանի որդին՝ Թանկյանին․ Ինչու՞ միասին ճաշելիս ինձ «միլիարդներիցս» չես հարցրել10 դեկտեմբերի 2018 - 00:50 AMT PanARMENIAN.Net - 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնն անդրադարձել է SOAD մենակատար Սերժ Թանկյանի անդրադարձին ՀՀ-ում ընտրություններին։ Դրանում Թանկյանը, մասնավորապես, գրել էր, որ ուրախ է լսել, որ Քոչարյանը բանտում է։ «Նախագահները, որոնք միլիարդատերներ են դարձել պաշտոնավարման ընթացքում ու օգտագործել են պաշտոնը անձնկան շահերի համար, հայրենասեր չեն, կոռուպցիոներ են», - գրել էր նա։ Քոչարյանը՝ գրելով, որ հարգում է SOAD աշխատանքը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, հայտարարում է, որ Թանկյանը հակասում է ինքն իրեն՝ չդատապարտելով դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից: «Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես: Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից: Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս», - գրել է Քոչարյանի կրտսեր որդին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |