Մակրոնը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, չհարկել թոշակառուներին

Մակրոնը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, չհարկել թոշակառուներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան Ելիսեյան պալատից հատուկ ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին` անդրադառնալով վերջին շաբաթներին լայն թափ ստացած «դեղին բաճկոնների» բողոքի գործողություններին, հայտնում է միջազգային մամուլը:

Սա Մակրոնի առաջին հրապարակային ելույթն էր բողոքի զանգվածային գործողությունների մեկնարկից ի վեր:

Նա մասնավորապես, խոստացել է 2019 թվականի հունվարից 100 եվրոյով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգևավճար տալ աշխատող ֆրանսիացիներին, վերացնել 2000 եվրոյից ցածր թոշակ ստացողների հարկերը:

Երկրի ղեկակավարը միևնույն ժամանակ դատապարտել է ոստիկանների նկատմամբ բռնությունը բողոքի գործողությունների ընթացքում:

Ավելի վաղ Մակրոնի նախաձեռնած հարկային փոփոխությունների հետևանքով 2019 թվականից հունվարից էասպես թանկանալու էր դիզելային վառելիքի գինը: Սա հանգեցրել էր բողոքի զանգվածային գործողությունների Փարիզի կենտրոնում, և այլ քաղաքներում: «Դեղին բաճկոններ» անունը ստացած ակցիաների մասնակիցները պահանջում էին չեղարկել հարկային փոփոխությունները:

Բողոքի ակցիաները վերաճել են զանգվածային անկարգությունների՝ իրավապահների հետ բախումներ են եղել, ակցիայի մասնակիցները ջարդել են ու վնասել բազմաթիվ մեքենաներ, շենքեր, Հաղթանակի կամարը, ի պատասխան իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Նոյեմբերի 17-ից ի վեր երկրում ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---