Երևանում ինքնագնացների վարձույթն արդեն գործում է11 դեկտեմբերի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին YouDrive lite-ը սկսել է մատուցել Հայաստանում էլեկտրաինքնագնացների կարճաժամկետ վարձակալության ծառայությունը: Սկզբնական փուլում կգործարկվի մինչև 100 միավոր Segway-ի Ninebot ES1 մոդելի տրանսպորտային միջոց: Սակագինը 35 դրամ է 1 րոպեի համար: Կայանումն իրականացվելու է քաղաքի հեծանվակայանատեղիներում՝ քաղաքային և մասնավոր: Ծառայության գործարկումն իրականացվում է Genco ImpEx AM գործընկերոջ հետ, որը պատասխանատու է օպերացիոն գործունեության և զարգացման համար: YouDrive lite-ի աքաունթները միասնական են բոլոր երկրների համար: Դա նշանակում է, որ առանց լրացուցիչ գրանցման կարելի է օգտվել ծառայությունից ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում: Երևանն առաջին արտասահմանյան երկիրն է ընկերության համար, որտեղ գործելու է ծառայությունը: Այնուհետև ընկերությունը մտադիր է դուրս գալ Իսրայելի և Կիպրոսի շուկա: Ընկերության գլխավոր տնօրեն Լեոնիդ Յասինովսկին ասել է. «Ցավոք, Մոսկվայում եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, ուստի որոշվեց գործարկել ծառայությունն այնտեղ, որտեղ կարելի է օգտվել ինքնագնացներից գրեթե ամբողջ տարին: Վերջերս Երևանի իշխանություններն ակտիվորեն զարգացնում են քաղաքային ենթակառուցվածքները և տրանսպորտի էկոլոգիական տեսակները: Մենք ուրախ ենք քաղաքի բնակիչներին առաջարկել էլեկտրաինքնագնացների վարձակալության ծառայությունը»: YouDrive lite-ն աշխատում է Մոսկվայում և Երևանում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |