Փաշինյան. ՀՀ-ն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին

Փաշինյան. ՀՀ-ն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում ՆԱՏՕ, սակայն հարաբերություններն այդ դաշինքի հետ կպահպանի: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, խաղաղապահ առաքելությունների հետ կապված, այդ թվում Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք կշարունակենք այդ գործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում ՆԱՏՕ»,-ասել է նա:

«Մենք ՀԱՊԿ անդամ ենք»,-հիշեցրել է Փաշինյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաշինյանը հավելել է, որ ՀՀ-ն գործընկերային հարաբերություններ ունի և ՌԴ-ի, և ԵՄ հետ, սակայն ոչ մեկի ազդեցության տակ չի լինելու:

«Մենք գործընկեր ենք և ՌԴ-ի, և ԵՄ հետ, բայց ոչ ոքի ազդեցության տակ չենք»,-ասել է նա՝ պատասխանելով երկրի արտաքին քաղաքական ուղենիշների մասին հարցին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---