Ռուսաստանը ելնում է նրանից, որ առաջին հերթին Հայաստանն ինքը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը

PanARMENIAN.Net - «Հայաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի, իսկ ինչպես նա կկառուցի իր հարաբերությունները Հայաստանի հետ, կմիանա, կամ որպես համադաշնություն, կամ ընդհանրապես առանձին պետություն, արդեն այլ հարց է»,- հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը: «Փաստորեն, մենք նույն դիրքորոշումն ունենք Աբխազիայի դեպքում, այսինքն մենք գտնում ենք, որ աբխազները իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Իսկ թե ինչպես նրանք կկառուցեն իրենց հարաբերությունները մեզ հետ, իրենց գործն է: Եւ Հայաստանը նույն կերպ է վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին»,- նշել է նա: Ռուս փորձագետի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հարցը, ի հեճուկս Արեւմուտքի հույսերին, չի կարգավորվի, քանի որ Սերժ Սարգսյանը շարունակելու է հայ ժողովրդի ազգային շահերին ծառայելու հստակ քայլերը: «Եւ, ես կարծում եմ, լուրջ զիջումների նա չի գնա, այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկար բնույթ է կրելու: Երեւում է, պետք է հաշվի առնել` ինչպես են վերավերվում այս հակամարտությանը, հատկապես նկատի ունենալով այն, որ Ռուսաստանում որոշակի քայլեր են արվում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ: Հայկական կողմը հարց է բարձրացնում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում արժեր փափկեցնել դիրքորոշումը: Սակայն Ռուսաստանը ելնում է նրանից, որ, առաջին հերթին, Հայաստանն ինքը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ ապա Ռուսաստանը կորոշի իր դիրքորոշումը»,- հայտարարել է Միխայիլ Ալեքսանդրովը, հաղորդում է Kreml.org-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---