Google+-ն ավելի շուտ կփակվի 52.5 մլն օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով11 դեկտեմբերի 2018 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Google+ սոցցանցի 52.5 մլն օգտատերերի տվյալների նոր արտահոսքը պատճառ է հանդիսացել, որ Google կորպորացիան որոշոի ավելի շուտ փակել սոցցանը՝ փակումը 2019-ի օգոստոսից տեղափոխելով 2019-ի ապրիլ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Արտահոսքի պատճառ է հանդիսացել թերացումը ծրագրային թարմացված ապահովման մեջ, որը ներկայացվել է նոյեմբերին: Խոցելիությունը թույլ էր տալիս կողմնակի հավելվածներին օգտատերերի անունների, էլփոստի հասցեների, տարիքի մասին հարցումներ կատարել: Սխալը հնարավոր եղավ շտկել միայն 6 օրից, գրում է «Վեդոմոստին»: Ընկերությունը պնդում է, որ ֆինանսական տվյալների, փաստաթղթերի համարների և գաղտնաբառերի արտահոսք չի եղել: 2018-ի ամռանը The Wall Street Journal-ը հայտնեց սոցցանցից օգտատերերի տվյալների մեծ արտահոսքի մասին: Ավելի ուշ Google կորպորացիան հաստատեց, որ խոսքը մոտ 500 000 աքաունթի մասին է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |